Հայաստանում հայտարարում են, որ Ադրբեջանում գերիության մեջ է 17 հայ զինվորական
Ադրբեջանական կողմը գերեվարել է 17 հայ զինծառայողի,- հայկական «Նյուս ամ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի քննչական կոմիտեի քրեական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
վարդանյանի խոսքով, ևս երկու զինվորականի և քաղաքացիական մեկ անձի հետ կապված տվյալները ճշտվում են: հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչն ասում է, որ հայկական կողմն այս հարցով աշխատում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:
Բացի այդ, Վարդանյանը նշել է, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է երկու գերեվարված ադրբեջանցի զինվորական:
«Գերիները պահվում են միջազգային մարդասիրական բոլոր կանոններին համապատասխան: Նրանց բարձր մակարդակի բժշկական օգնություն է տրամադրվել, ահավովված են երեքանգամյա սնունդով»,- հայտարարել է Հայաստանի քննչական հանձնաժողովի ներկայացուցիչը: