Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, 42 պացիենտ մահացել է

11:49, 07.11.2021

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 դեպք, ապաքինվել է 1802 պացիենտ։ Միևնույն ժամանակ վերջին մեկ օրում հանրապետությունում «Կովիդ-19»-ից մահացել է 42 հիվանդ։

Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Նոյեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 320 433 դեպք է գրանցվել, այդ թվում՝ 280 950 առողջացած։

Նմանատիպ