Հայաստանում և Ադրբեջանում հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առավոտից շարունակվում են մարտական գործողությունները

Հայաստանում և Ադրբեջանում հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առավոտից շարունակվում են մարտական գործողությունները: Կողմերի փոխանցմամբ, առանձնապես լարված իրավիճակ է առաջնագծի հարավում: Սակայն իրավիճակի լուրջ փոփոխության մասին դեռևս տեղեկություն չի տարածվում:

Հայաստանը տեղեկացնում է, որ ադբրեջանական կողմը կրակ է բացել առաջնագծի մերձակայքում գտնվող Մարտակերտ շրջանի ուղղությամբ: Երևանում նաև պնդում են, որ նրանք խոցել են ադրբեջանական ինքնաթիռ, ինչը հերքում են Բաքվում:

Ադրբեջանցի զինվորականները հայտարարում են, որ հակամարտության գոտու հարավային ուղղությամբ գրոհի արդյունքում ոչնչացրել են Հայաստանի զինված միավորումները: Բաքվում նաև պնդում են, որ ադրբեջանցի զինվորականները գրավել են Ջաբրայիլի ևս մեկ բնակավայր, սակայն տեղեկությունը չի հաջողվում հաստատել:

Ադրբեջանի դատախազությունում հայտարարում են, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի զինված ուժերի կողմից կրակ բացելու հետևանքով զոհվել է 63 խաղաղ քաղաքացի և տուժել՝ 292-ը: