Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 492 նոր դեպք, մահացել է 25 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 492 նոր դեպք, ապաքինվել է 1 594 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 25-ով։
Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։
Նոյեմբերի 21-ի դրությամբ, ակտիվ դեպքերի թիվը կազմում է 19 781։
Համավարակի սկզբից Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 334 075 դեպք, որից ապաքինվել է 305 611 վարակված։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 278 մարդ։