Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, մահացել է 39 հիվանդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, մահացել է 39 հիվանդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 378 դեպք, ապաքինվել է 1 962 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 39 հիվանդ, ևս երկու հիվանդի մահվան պատճառ են նշվում այլ հիվանդություններ։

Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Հայաստանում անցած գիշեր կատարվել է կորոնավիրուսի 5 966 թեստ։ Նոյեմբերի 15-ի դրությամբ՝ համավարակի մեկնարկից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 341 դեպք, որից 295 722-ը՝ ապաքինվել է։

Համավարակի սկզբից, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 055 մարդ։ Եվս 1 379 վարակվածների մահվան պատճառ են անվանվում այլ հիվանդությունները։