Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք

Հայաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, մահացել է երկու մարդ: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Մայիսի 24-ի դրությամբ, երկրում բուժում է ստանում 5 138 վարակակիր:

Համավարակի տարածումից մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 221 982 հաստատված դեպք, այստեղից ապաքինվել է 211 375 պացիենտ, մահացել է 5 469 մարդ:

Թողնել մեկնաբանություն