Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք

Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, վարակից մահացել է 12 հիվանդ: Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:

Համավարակի սկզբից ի վեր Հայաստանում «կովիդ 19»-ը հաստատվել է 160 853 մարդու մոտ: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 2 890 պացիենտ: Հայաստանում վարակից ապաքինված մարդկանց թիվը կազմում է 146 576: