Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 587 նոր դեպք, մահացել է 44 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 587 նոր դեպք, մահացել է 44 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 587 դեպք, ապաքինվել է 1 578 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում COVID-19-ից մահացել է 44 հիվանդ։

Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 308 326 դեպք, որից 267 514-ը՝ ապաքինվել է։