Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը
Հայաստանի զինված ուժերը պահանջում են վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը,- այս մասին ասվում է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը»,- նշված է Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Տարածվում է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանին: