Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում:
Հայկական մամուլի փոխանցմամբ, մարտական գործողություններին զուգահեռ, Հայաստանի կառավարության ղեկավարը հոկտեմբերի 5-ին մեկնել է հակամարտության գոտի:
Հայաստանի վարչապետի մամլո ծառայության փոխանցմամբ, Փաշինյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քննարկել առաջնագծում տիրող օպերատիվ վիճակը և Ադրբեջանի զորքի դեմ արված քայլերը: