Հայաստանի փոխարտգործնախարար – Նախկինում, երբ մենք մի քայլ առաջ էինք անում, մյուս կողմից միշտ բարդություններ էին լինում՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, սա Ադրբեջանի համար նոր աշխատաոճ չէ

14:13, 24.03.2025

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքով, չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտին, Բաքուն շարունակում է խոսել նախապայմանների լեզվով։

«Նախկինում, երբ մենք մի քայլ առաջ էինք անում, մյուս կողմից միշտ բարդություններ ու սադրանքներ էին լինում, երբեմն մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ, սա Ադրբեջանի համար նոր գործելաոճ չէ»,- ասել է Հովհաննիսյանը։

Հայաստանի փոխարտգործնախարարը նշել է նաեւ, որ Երեւանը դեռեւս պատասխան չի ստացել Բաքվից խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները, այս հայտարարությանը դեռ արձագանք չկա»,- ասաց Հովհաննիսյանը։

Ի գիտություն, Հայաստանը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի և վայրի վերաբերյալ:

Նմանատիպ