Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հյուսիսային և հարավային ուղղություններով
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, գիշերը սկսված մարտերը շփման գծի ողջ երկայնքով ընթանում են տարբեր ուժգնությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հատկապես ակտիվ մարտերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հյուսիսային ու հարավային ուղղություններում:
Երևանում ասում են, որ Ադրբեջանի զինված ուժերը ապարդյուն փորձում են ճեղքել առաջնագիծը մի քանի ուղղություններով:
Միևնույն ժամանակ, չճանաչված Ղարաբաղի վարչակազմից հայտնում են, որ ադրբեջանական բանակի ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել է շուրջ 80 մարդ: