Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ խոցել են Ադրբեջանի իննը անօդաչու թռչող սարք
Հայաստանի բանակը խոցել է Ադրբեջանի բանակի իննը անօդաչու թռչող սարք, որից երկուսը գտնվում էր Հայաստանի օդային տարածքում-, այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով Ղարաբաղում ընթանում է հինգերրորդ սերնդի պատերազմ և մեկ դիրքի կամ բարձունքի գրավումը ոչինչ չի նշանակում, քանի որ իրավիճակը շուտ է փոխվում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի բանակի առաջխաղացումը կասեցվել է և դաժան մարտերը ընթանում են հարավում։
Հայաստանի նախագահ, Արմեն Սարգսյանի հայտարարությամբ, եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցություններից, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։