Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածում է տեսանյութ և հայտարարում, որ ոչնչացրել են Ադրբեջանի հենակետերը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածում է տեսանյութ և հայտարարում, որ ոչնչացրել են Ադրբեջանի հենակետերը

Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութեր, որոնցում, ըստ նախարարության, երևում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հենակետերի ոչնչացումը:

«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում են ադրբեջանական հենակետերը, որից հրետանային կրակ է արձակվել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ»,- ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակած տեսանյութի վերնագրում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է հայկական կողմի ոչնչացված ռազմական տեխնիկայի և օբյեկտների մասին տեղեկություն և տեսանյութեր: