Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի բանակի դիրքերի հրթիռակոծության կապակցությամբ տարածված տեղեկատվությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի բանակի դիրքերի հրթիռակոծության կապակցությամբ տարածված տեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, արձագանքում է, Թովուզի շրջանի, Կոլագիր գյուղում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական կողմի հայտարարությունը: Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Հայաստանի զինված ուժերը ոչ մի կրակ չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 20:40-ին, Հայաստանի զինված ուժերը, որոնք տեղակայված են Կոլագիր գյուղի մոտակայքում, կրակ են բացել ադրբեջանական բանակի ստորաբաժանման ուղղությամբ, Թովուզ շրջանում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ մեղադրելով Հայաստանին  ադրբեջանական բանակի դիրքերը ռմբակոծելու մեջ: