Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի բանակի զրահատեխնիկայի ոչնչացման մասին տարածում է տեղեկություն
Հայաստանի բանակը տեղեկություններ է տարածում ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի ոչնչացման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հարավային ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական բանակի չորս տանկ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են միջազգային կարմիր խաչի կոմիտեի միջնորդությունից, վիրավոր զինվորներին մարտի դաշտից դուրս բերելու համար:
Հակառակվող կողմերի միջև հրադադարի ռեժիմը հայտարարվել էր գիշերը, ժամը՝ 00:00-ին, սակայն կարճ ժամանակ անց Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: