Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս պահին Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած բախման արդյունքում հայկական զինված ուժերի վեց զինծառայող է զոհվել։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 19-ի առավոտվա դրությամբ իրավիճակը սահմանին համեմատաբար կայուն է։ Միաժամանակ, ըստ հայկական կողմի, Ռուսաստանի միջնորդությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում գերիներին վերադարձնելու և անհետ կորածներին որոնելու ուղղությամբ։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել Հայաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով ադրբեջանցի յոթ զինծառայողների մահվան մասին։
Ադրբեջանի և Հայաստանի սահմանին բախումները սկսվել են նոյեմբերի 16-ին։ Այս ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն կողմերին կոչ են արել թուլացնել լարվածությունը։ Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։