Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Ստեփանակերտը ռմբակոծվում է՝ «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կիսիրգա» հրթիռային կայաններով
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Ստեփանակերտ քաղաք ռմբակոծվում է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» հրթիռային կայաններով: Այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ՝ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությում ասում են, որ հակառակորդի խոշոր կրակակետերը մարելու գործողությունները հնարավորինս շարունակվում են, քանի որ հակառակորդն ունի բավականաչափ մեծ ուժեր և հնարավորություններ:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, ադրբեջանական բանակը գրոհել է նաև Շուշի քաղաքը: