Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է կառավարության առաջին փոխվարչապետ

20:26, 18.04.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի որոշմամբ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է կառավարության առաջին փոխվարչապետը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հայաստանի նախագահ, Արմեն Սարգսյանը:

Փոխվարչապետ-նախարարների պաշտոններ են զբաղեցրել՝ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և նախագահի վարչության նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, ապրիլի 9-ին կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտոնաթող էր եղել: Ապրիլի 17-ին Հայաստանի խորհրդարանը երկրի նոր վարչապետ է ընտրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

 

Նմանատիպ