Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք:
Հատուկ քննչական ծառայության հայտարարությունում ասվում է, որ Քոչարյանը մեղադրվում է բռնի կերպով իշխանության գլուխ գալու և սահմանադրական կարգը տապալելու մեջ: Գործը հարուցվել է 2008 թվականի մարտին զարգացած իրադարձությունների առնչությամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը, որին հետևել են հանրահավաքներ: Մարտի 1-ին ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա: Քիչ անց բախում է սկսվել ոստիկանության և ակտիվիստների միջև, որի հետևանքով զոհվել է 10 ցուցարար: