Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ ընտրվելու առիթով
Հայաստանի նախագահը և նորընտիր վարչապետը հանդիպել են միմյանց: Արմեն Սարգսյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու մասին հրամանագիրը: Նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջողություններ»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը:
Ընդդիմության առաջնորդին այսօր Հայաստանի կառավարության ղեկավար է ընտրել խորհրդարանը: Փաշինյանի թեկնածությանն աջակցել է 59 պատգամավոր, դեմ էր 42-ը:
Նիկոլ Փաշինյանը պետք է 15 օրվա ընթացքում անվանի նախարարների կաբինետի կազմը: