Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքական հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Տարածված տեղեկությամբ, զրույցի գլխավոր թեման էր Հայաստանում առկա ներքին քաղաքական վիճակը:
Զրույցի ժամանակ Արմեն Սարգսյանը և Ֆեդերիկա Մոգերինին նշել են, որ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է Սահմանադրության շրջանակում ունենալ կառուցողական երկխոսություն: