Հայաստանի կառավարությունում իրականացվել են կադրային փոփոխություններ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության անդամների նշանակման հրամանագիրը:
Հայաստանի առաջին փոխվարչապետ է դարձել «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ «Ելք» դաշինքի մամլո քարտուղար Տիգրան Ավինյանը:
Պաշտպանության նախարար է նշանակվել արտակարգ ծառայության նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը: Կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է «Ելք» դաշինքի» ներկայացուցիչ Արային Հարությունյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի տեղակալ Սուրեն Պապիկյանը, իսկ սփյուռքի նախարարն է լինելու «Ելք» դաշինքի անդամ Մխիթար Հայրապետյանը: