Հայաստանի կառավարություն. Ղարաբաղից մոտ 3000 տեղահանվածներ են ժամանել Հայաստան
Հայաստանի կառավարություն. Ղարաբաղից մոտ 3000 տեղահանվածներ են ժամանել Հայաստան

Ղարաբաղից Հայաստան են ժամանել մոտ 3000 տեղահանվածներ, հայտնում է Հայաստանի ղեկավարությունը։ Նրանց տեղեկություններով՝ Ղարաբաղից Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիների տեղափոխումը սկսվել է երեկ։ Հայաստան ժամանած առաջին խումբը բաղկացած էր 400 հոգուց։

Կարմիր խաչի մեքենաներով նաև ծանր վիրավորներ են տեղափոխվել անցակետ։

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ սեպտեմբերի 24-ի ժամը 22:00-ի դրությամբ Ղարաբաղից Հայաստան է ժամանել հազարից ավելի փախստական։ Առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ այս թիվը հասել է մոտավորապես 2900-ի: Մարդկանց հաշվարկել են և գնահատել նրանց կարիքները։