Հայաստանի Հանրապետության բնակչությունը չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում,-այսպես է արձագանքել Երևանում բողոքի ակցիայի կազմակերպիչ, ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի կողմից նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուն:

Փաշինյանի խոսքերով, ժողովուրդը իր ցանկությունը արտահայտում է խաղաղ բողոքով և հանրահավաքով:

Դրա հետ մեկտեղ, Փաշինյանի կողմնակիցները մինչև այժմ արգելափակված են պահում պետական գերատեսչությունների մուտքերը:

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հակառակորդները արդեն երկրորդ օրն է փակ են պահում Երևանի կենտրոնական փողոցները:

Բողոքի ացիայի ժամանակ ձերբակալվել է մոտ 80 մարդ:

Հայաստանի խորհրդարանը՝ ազգային ժողովը, Սերժ Սարգսյանին երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է մի քանի րոպե առաջ: Նրան աջակցել է 76 պատգամավոր, դեմ են եղել 17-ը: