Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցող զարգացումները

16:59, 14.06.2025

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաքչին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցող զարգացումները։

Ինչպես գրում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Աբաս Արաքչիի հետ զրույցում կողմերը կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Քննարկել ենք վերջին իրադարձությունները և կարծիքներ ենք փոխանակել առկա իրավիճակի շուրջ։ Մենք շեշտել ենք տարածաշրջանում ռիսկերի կառավարման և էսկալացիայի կանխարգելման կարևորությունը։ Մենք շարունակում ենք մնալ սերտ կապի մեջ», – գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Չեխիայում անցկացվող GLOBSEC 2025 ֆորումում Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և նշել, որ այն հարցականի տակ է դնում տարածաշրջանի փխրուն կայունությունը։

Նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, որ դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի դեմ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը։

Նմանատիպ