Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղարար համաձայնագրի շուրջ
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղարար համաձայնագրի վրա։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների միջնորդը։
Շառլ Միշելի խոսքով, հանդիպմանը կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ էական աշխատանքները կշարունակվեն, և երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները կանցկացվեն հաջորդ ամսվա ընթացքում։ Հանդիպմանը քննարկվել են նաև հայ ռազմագերիների ազատ արձակման և տարածքների ականազերծման հարցեր։
«Նախագահ Միշելը ևս մեկ անգամ ընդգծել է ձերբակալված հայերի ազատ արձակման կարևորությունը»,- ասվում է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Սրան զուգահեռ հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը։ Որոշվել է, որ նոյեմբերին Բրյուսելում կհանդիպի այս թեմայով աշխատող երկկողմ պետական հանձնաժողովը։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կրկին կհանդիպեն նոյեմբերին Բրյուսելում։