Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասում է, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով
Հայաստանը սկսել է ռուսական բնական գազի գինը վճարել ռուբլով:
Այս մասին, ըստ հայկական լրատվամիջոցների, ռուսական RBC հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցին, թե արդյոք ռուսական գազի մատակարարումները Հայաստան կշարունակվեն 2022 թվականից հետո, ինչպես նաև ի՞նչ արժույթով և արդյոք կողմերը մտադիր են փոխել այն, Վահան Քերոբյանն ասաց.
«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները հենց ռուբլով են կատարվել, բայց ըստ համապատասխան փոխարժեքի։ Այսինքն՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, բայց վճարումն իրականացվում է ռուբլով»,- ասել է Քերոբյանը։