Հայաստանի Ազգային Ժողովում արդեն սկսվել է նախագահի ընտրության գործընթացը: Ազգային ժողովի անդամները գրանցում են սեփական ընտրությունը: Քվեարկության գործընթացը փակ է: Արդյունքները կհայտարարվեն քվեարկության ավարտից հետո:
Այս րոպեներին խորհրդարանում սպասում են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Պատգամավորներն ընտրում են երկրի չորրորդ նախագահին և սա առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը:
Նախագահական թեկնածուն անմրցունակ է: Նա առաջադրվել է կառավարող կուսակցության կողմից: Ընդդիմության դաշինքները ձայների սակավության պատճռով չեն կարողացել ներկայացնել սեփական թեկնածուին:
Ինչ վերաբերում է կառավարող կուսակցության կողմից ներկայացված թեկնածուին, նա Արմեն Սարգսյանն է, նախկին ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում: Արմեն Սարգսյանին երեկ լսել են խորհրդարանում, որտեղ խոսել է իր նպատակների և մարտահրավերների մասին: Թեկնածուն ասում է, որ կպայքարի կոռուպցիայի (կաշառակերության) դեմ և կփորձի բարելավել երկրի տնտեսական իրավիճակը: