Հայաստանի արտգործնախարարությունը սադրանք է որակում հայ զինվորների գերեվարումը և պահանջում նրանց վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարումը որակում է սադրանք և պահանջում անհապաղ վերադարձնել նրանց
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ավում է Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: