Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելի միջև կայացել է հեռախոսազրույց
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և արտաքին քաղաքական և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելի միջև կայացել է հեռախոսազրույց:
Համապատասխան տեղեկատվությունը տարածում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Եվրոպացի դիվանագետի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարը ադրբեջանական կողմին մեղադրել է տարբեր տրամաչափի զենք օգտագործելու միջոցով խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ:
Մնացականյանը մտահոգություն է հայտնել նաև, «հակամարտությանը Թուրքիայի անմիջական մասնակցության կապակցությամբ և Ադրբեջանում «օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ»:
Ավելի վաղ Ջոզեփ Բորելի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկություն էր տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի ծառայությունը: