Հայաստանի արտաքին գերատեսչությունում ասում են, որ անրաժեշտ է հրադադարը լինի կայուն
Հայաստանի արտաքին գերատեսչությունում ասում են, որ անրաժեշտ է հրադադարը լինի կայուն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ֆրանսիայի նախագահի ջանքեր,ը հակամարտության գոտում մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Այս մասին սոցցանցում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար՝ Աննա Նաղդալյանը:

«Մենք համաձայնվում ենք, որ գործող համաձայնագիրը հիմնված է հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա, որով հաստատվել է հրադադարի և նշվել հրադադարի ռեժիմի չափանիշների ընդունման անհրաժեշտությունը:

«Համաձայնագիրը պետք է լինի կայուն և վերահսկելի»,- գրել է Աննա Նաղդալյանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի տեղեկությամբ, հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում, բաժանող գծում հանդարտ է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով ժամանակավոր զինադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ին: