Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Մոսկվայում ձեռքբերված համաձայնագիրը բացառում է Թուրքիայի դերը հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությամբ, ամենակարևորը հրադադարն է:

«Ագրեսիան այս դեպքում առանձնահատուկ էր, քանի որ Ադրբեջանի գործողություններին բացեիբաց աջակցում էր Թուրքիան՝ ահաբեկչական խմբավորումների հետ միասին: Փաստացի, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները պայքարում էին բավականին յուրահատուկ պայմաններում»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով, ընթացող բանակցությունների ժամանակ հաջողվել է արձանագրել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, իսկ այնուհետև պարտադիր է խոսել խաղաղարար գործընթացների մասին:

Բացի այդ, ինչպես նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, Մոսկվայում բանակցությունների արդյունքում կայացված որոշումը բացառում է Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Նրա խոսքով, Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ձևաչափը ըստ Մոսկվայի համաձայնության, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է:

«Որևէ այլ կողմ, այդ թվում Թուրքիան, չեն կարող ունենալ դերակատարություն»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: