Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության հարցերով հատուկ բանագնաց է նշանակել
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել, որ երկու կողմերն էլ կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ քայլերը։

Թուրքիան ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչին նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց։