Հայաստանը պատրաստվում է նոր ագրեսիայի. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Հայաստանը պատրաստվում է նոր ագրեսիայի,- Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել է «թրենդ» գործակալությունը:
«Սադրիչ հայտարարությունները, որոնք ուղեկցվում են ագրեսիվ ռազմական գործողություններով, ռազմական և այլ սադրանքներով, ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիային», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ, Նիկոլ Ֆաշինյանի վարչապետության ընթացքում իրականացված սադրանքները լուրջ վնասել են հակամարտության կարգավորման գործընթացը և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում:
Նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ստիպել հայկական կողմին հրաժարվել նոր ագրեսիայից:
Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին պաշտոնական Բաքուն հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինվորի մահվան մասին, որի պատասխանատվությունը լիովին դրել է Երևանի վրա: Հայաստանի իշխանությունները հերքում են ադրբեջանական կողմի մեղադրանքները: