Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին սահմանային գոտում ինտենսիվ կրակ բացելու մեջ, իսկ Բաքուն Երևանին մեղադրում է լայնածավալ սադրանքների մեջ
Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին սահմանային գոտում ինտենսիվ կրակ բացելու մեջ, իսկ Բաքուն Երևանին մեղադրում է լայնածավալ սադրանքների մեջ

Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին սահմանային գոտում ինտենսիվ կրակ բացելու մեջ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է լայնածավալ սադրանքների մեջ։

Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության մամուլի քարտուղարի վրա, սեպտեմբերի 13-ին, գիշերը՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ հրետանուց և խոշոր տրամաչափի զենքերից: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանը կրակ է բացել Գորիսի, Սոթքի, Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ։

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Անա Գրիգորյանը հայտնում է, որ ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է իրականացրել Կապանի ուղղությամբ։

Իր հերթին, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ Հայաստանի զինված ուժերը իրականացրել են լայնածավալ դիվերսիոն գործողություններ՝ Դաշքեսանի, Քալբաջարի և Լաչինի ուղղութեամբ։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հենվելով Ադրբեջանի ՊՆ-ի վրա, Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը գիշերը ականապատել են ադրբեջանական բանակի դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած հատվածները։ Ըստ Ադրբեջանի՝ երկու կողմից էլ կան զոհեր։

«Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած արտակարգ միջոցառումների արդյունքում մարտ է տեղի ունեցել։ Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի շրջաններում ադրբեջանական բանակի որոշ դիրքեր, ապաստարաններ և հենակետեր ենթարկվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման, այդ թվում՝ ականանետների ինտենսիվ կրակի տակ։ Դրա հետևանքով կան զոհեր և ռազմական ենթակառուցվածքի վնաս»,- ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական զինուժը պատասխան քայլեր է ձեռնարկում հայկական զինված ուժերի կրակակետերը ճնշելու և մարտերի մասշտաբների ընդլայնումը կանխելու համար։

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է վերջին մեկ ամսվա ընթացքում Լաչինի, Քեդբեկի, Դաշքեսանի և Քելբաջարի շրջաններում սիստեմատիկ սադրանքների մեջ, ինչը, ըստ Բաքվի, ցույց է տալիս, որ «Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»։