Հայաստանը ձգտում է ընդլայնել Վրաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ բոլոր ոլորտներում,- այս մասին իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թվիթեր սոցիալական ցանցում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի պետական տարբեր գերատեսչությունների սերտ համագործակցությունը և ձգտում է ընդլայնել երկու ժողովուրդների միջև համագործակցությունը դարավոր բարեկամության և ռազմավարական կապերի հիման վրա բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, տեխնոլոգիա, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։