Հայաստանը Ադրբեջանի հետ հակամարտության մեջ փորձում է ներգրավել Ռուսաստանին. Փոլադ Բուլբուլօղլի
Հայաստանը Ադրբեջանի հետ հակամարտության մեջ փորձում է ներգրավել Ռուսաստանին. Փոլադ Բուլբուլօղլի

Հայաստանը փորձում է Ռուսաստանին և հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին ներքաշել  Ադրբեջանի հետ հակամարտության մեջ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, Փոլադ Բուլբուլօղլուն:

Trend.az-ի փոխանցմամբ, ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ այդ մտադրությունները հաստատվում են այն բանով, որ սադրանքը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

Ըստ Փոլադ Բուլբուլօղլուի, Ադրբեջանի բնակչությունը հոգնել է այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կանգնած են նույն տեղում:

«Պատերազմի անմիջական սկսման մասին հնչեցին կարգախոսներ: Մարդիկ դժգոհ են տարածքների բռնազավթումից: Ի՞նչ պետք է անեն: Նրանք ասում են. Եկեք գնանք մինչև վերջ: Սա հասարակական տրամադրության կարևոր ցուցանիշ է: Սա ցույց է տալիս, որ ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի համաձայնի տարածքների կորստի հետ»,- ասել է նա: