Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի դեմ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, պաշտոնական Երևանը Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում 44-օրյա պատերազմի ընթացքում, Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը խախտելու մեջ:
Մասնավորապես, հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի բնակիչների կյանքի իրավունքը, ինչպես նաև խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից պաշտպանվելու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական կյանքի, կրթության և այլ իրավունքներից:
Ինչպես գրում է «Նյուս ամ» կայքը, սա Հայաստանի իշխանությունների կողմից, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված առաջին միջպետական հայցն է: