Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանին
Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո պաշտպանության նախարարները հանդիպել են դեմ առ դեմ։

Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության միջավայրը։ Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ խաղաղ հարեւանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը պատրաստ է շարունակել տարածաշրջանում խաղաղության գործընթացի խթանումը։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև առկա և ապագա համագործակցությունը։

Հանդիպումից հետո Ջուանշեր Բուրճուլաձեն և Սուրեն Պապիկյանը ստորագրել են գերատեսչությունների միջև փոխադարձ համագործակցության ծրագիր։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։