Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապահ դադարեցվեն. Շարլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Նրա խոսքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապահ դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ռազմական գործողությունների վերսկսման մասին տեղեկությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Ապագա սրացումը կանխելու համար ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Առանց նախապայմանների բանակցային սեղանին վերադառնալը միակ ճանապարհն է», – գրել է Շարլ Միշելը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: