Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը վրաց ժողովրդին շնորհակալություն է հայտնում աջակցության համար
Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը բարդ պահին աջակցության համար շնորհակալություն է հայտնում վրաց ժողովրդին:
Լենա Նազարյանը սոցիալական ցանցում գրում է, որ հայ և վրաց ժողովուրդները հազարամյակների ընթացքում հաղթահարել են բազմաթիվ մարտահրավերներ:
«Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»,- գրում է Լենա Նազարյանը:
?? ??Վրաստանի սիրելի գործընկերներ,Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ…
Posted by Lena Nazaryan on პარასკევი, 05 ივნისი, 2020