Հայ  քաղաքացիների պատմական ցավը կիսելը Թուրքիայի բարեխիղճ պատասխանատվությունն է. Էրդողան

Հայ  քաղաքացիների պատմական ցավը կիսելը Թուրքիայի բարեխիղճ պատասխանատվությունն է,- այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Հայոց պատրիարքությանն ուղարկել է նամակ, որը կապված է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ:

Թուրքիայի նախագահը ցավակցել է զոհերի հետնորդներին:

 

«Դուք հավաքվել եք, որպեսզի հիշեք Օսմանյան կայսրության հայերին, որոնք զոհվել են Առաջին համաշարհային պատերազմի խիստ պայմաններում: Պահպանելով այդ ժառանգությունը, մենք կիսում ենք ցավը, որը կրել են մեր համաքաղաքացի հայերը»,- ասվում է Էրդողանի հայտարարությունում: