Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ընթանում է տոնական պատարագ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ընթանում է տոնական պատարագ

Քրիստոնեական աշխարհի մի մասը այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հարությունը՝ Սուրբ Զատիկը: Ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկը նշում է նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Այս րոպեներին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, ընթանում է տոնական պատարագ:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց հոգևոր առաջնորդ Եպիսկոպոս Տեր Վազգեն Միրզախանյանը շնորհավորել է հավատացյալներին:

«Ցանկանում եմ, որ մեր սիրելի հավատացյալները հետևեն Հիսուս Քրիստոսի ճանապարհին: Շնորհավորում եմ նաև մեր վրաց եղբայրներին այսօրվա առթիվ: Մենք հայերս և վրացիներս այստեղ ապրում ենք կողք կողքի և տա աստված, որ երկրում լինի խաղաղություն»,-ասել է Տեր Վազգեն Միրզախանյանը: