Հավայան կղզիներում հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի
Հավայան կղզիներում հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի

Հավայան կղզիներում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի։ Մաուի կղզու նահանգապետը հաստատում է տեղեկությունը։

Այս պահին Մաուիի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների 80%-ը վերահսկվում է, և անվտանգության նկատառումներով հետագա տարհանման կարիք չկա:

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ անհետ կորել են։

Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը հայտարարել է, որ հրդեհը Հավայի նահանգի պատմության ամենամեծ բնական աղետն է՝ նշելով, որ պատմական ծովափնյա Լահայնա քաղաքի 80 տոկոսը ոչնչացվել է:

Հավայան Մաուի կղզում օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել։