Հավայան կղզիներում տեղի է ունեցել հզոր եկրաշարժ

Հավայան կղզիներում տեղի է ունեցել հզոր եկրաշարժ: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, առաջին ցնցումների ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ, որին քիչ անց հետևել են 6,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ: Ստորգետնյա էպիկենտրոնը գտնվում էր Paradise Park բնակավայրից 25 կիլոմետր հեռավորության վրա:

Հավայան կղզիներում Կիլաուեյա հրաբխի ժայթքման պատճառով, արդեն մի քանի օր է զգացվում են ստորգետնյա ցնցումներ: Տեղի իշխանությունը տարհանել է բնակչությանը: