Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարն ասում է, որ կազմակերպությունը կարող է «խաղաղապահներ» ուղարկել Դոնբաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարն ասում է, որ կազմակերպությունը կարող է «խաղաղապահներ» ուղարկել Դոնբաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Ստանիսլավ Զասն ասել է, որ կազմակերպությունը կարող է «խաղաղապահներ» ուղարկել Դոնբաս, եթե միջազգային կոնսենսուս ձեռք բերվի և կլինի Ուկրաինայի բարի կամքը։ Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։

«Հիպոթետիկորեն նման բան կարելի է պատկերացնել, եթե բարի կամք լինի Ուկրաինայի կողմից, սա նրա տարածքն է, եթե լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ, և եթե նման որոշումը պաշտպանվի մեր բոլոր կառավարությունների կողմից։ Տեսականորեն դա հնարավոր է այս կերպ, և ոչ մի այլ ձևով»,- ասել է Զասը։

Նրա խոսքով, կազմակերպությունը կարող է անհրաժեշտության դեպքում այնքան զորք ուղարկել, որքան անհրաժեշտ է:

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են։ Կազմակերպությունը ներկայումս նախագահում է Հայաստանը։