Հատուկջոկատայինները իմ որդուն շփոթել են ուրիշի հետ. Թեմիրլան Մաչալիկաշվիլու մայրը
Հատուկջոկատայինները իմ որդուն շփոթել են ուրիշի հետ. Թեմիրլան Մաչալիկաշվիլու մայրը

Պանկիսիում մահմեդական համայնքի և կիրճի տարեցները ուրբաթ օրվա աղոթքից հետո նախատեսում են անել համատեղ դիմում: Դեկտեմբերի 26-ին հատուկ գործողության ժամանակ վիրավորված և այնուհետև զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլու մոր, Մեդիկո Մարգոշվիլու խոսքով, առաջին իսկ օրից կասկածում է, որ հատուկջոկատայինները իր որդուն շփոթել են ուրիշի հետ:

Այն բանից հետո, երբ ձերբակալվածներից մեկի, Ռուսլան Ալդամովի փաստաբանը հայտնել է կարծիք, Մաչալիկաշվիլու մայրը այժմ արդեն հաստատապես հայտարարում է, որ իր որդին զոհ է:

«Վրաստանում մինչ այժմ չի եղել ահաբեկչություն, ՊԱԾ-ը իմ տան մեջ իրագործեց ահաբեկչություն և լիապես անմեղ որդուս սպանեց հենց անկողնում, պառկած ժամանակ: Իմ որդուն և Ռուսլան Ալդամովին նույն անունով էին կոչում, նույն թաղամասում էինք ապրում, կարծում եմ, այդ պատճառով են շփոթել, կամ նրան ինչու պետք է սպանեին: Կարող էին ասել որ շրջափակման մեջ եք և դուրս եկեք: Ինչպես կարելի էր ուղղակի վերցնել և ճակատին կրակել»,- նշել է Մեդիկո Մաչալիկաշվիլին: