Հատուկ քրեակատարողական ծառայությունը տարածում է տեղեկատվություն քրեակատարողական հաստատությունների կանոնակարգերում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Հատուկ քրեակատարողական ծառայությունը տարածում է տեղեկատվություն քրեակատարողական հիմնարկների կանոնակարգերում կատարված փոփոխությունների վերաբերյալ։
«Հանրությանը տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն քրեակատարողական հիմնարկների կանոնակարգերում կատարված փոփոխությունների մասին, որոնք առնչվում են մեղադրյալների/դատապարտյալների անձնական ամբողջական զննությանը և միտված են նրանց իրավական կարգավիճակի իրավական կարգավորմանը։
Նշենք, որ որոշ կողմնակալ հեռուստաընկերությունների կողմից փորձ է արվել մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը՝ խեղաթյուրելով և ոչ ամբողջական ձևով ներկայացնելով փոփոխությունների մեկնաբանությունը, որը հիմնված է հասարակական պաշտպանների գրասենյակի կողմից տրված առաջարկությունների վրա։ Մասնավորապես, տարածվել է կարծիք, թե իբր ամբողջական մերկացման գործընթացը մինչ այժմ տարածված պրակտիկա է եղել։
Հստակ նշում ենք, որ վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում ամբողջական (մարմնի ամբողջությամբ և միաժամանակ) մերկացման պրակտիկա չի կիրառվել։ Ավելին, որոշ հիմնարկներում արդեն իսկ կարգավորվել էր այդ պրակտիկայի արգելքը, իսկ ներկայումս համապատասխան նշումը կարգավորվել է բոլոր հիմնարկների կանոնակարգերում։
Հանրությանը լրացուցիչ տեղեկացնելու նպատակով պարզաբանում ենք, որ մեղադրյալների/դատապարտյալների անձնական ամբողջական զննությունը կատարվում է սկաների կիրառմամբ (եթե առկա է համապատասխան ենթակառուցվածք) կամ մարմնի զննությամբ։ Մեղադրյալը/դատապարտյալը ինքն է ընտրում իր համար ընդունելի զննման եղանակն ու ձևը, ինչը երաշխավորված իրավունք է։ Բացի այդ, նշում ենք, որ անձնական ամբողջական զննության ժամանակ մերկացվում է միայն այն մարմնի մասը, որի զննությունն անհրաժեշտ է համապատասխան հիմնավորված կասկածի դեպքում։ Հատուկ քրեակատարողական ծառայությունը շարունակելու է աշխատանքը մեղադրյալների/դատապարտյալների իրավական կարգավիճակի բարելավման ուղղությամբ», – նշված է Հատուկ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունում։