Հաստատում եմ, որ Գրիգոլ Լիլուաշվիլին զբաղեցնելու է ՊԱԾ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը
Հաստատում եմ, որ Գրիգոլ Լիլուաշվիլին զբաղեցնելու է ՊԱԾ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը

«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն հաստատում է Առաջին ալիքի տեղեկությունը, որ խորհրդարանի ինքնակառավարման կոմիտեի նախագահ Գրիգոլ Լիլուաշիլին գործունեությունը կշարունակի պետական անվտանգության ծառայությունում:

Մդինարաձեի խոսքով, կառավարող թիմում Լիլուաշվիլու փոխարինողի մասին դեռևս խոսակցություն չի եղել:

«Հաստատում ենք, որ Գրիգոլ Լիլուաշվիլին անցնում է պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնին, որը շատ լավ է և նա շատ լավ կկատարի իր պարտականությունները:

Ինչ վերաբերում է նրան փոխարինողին, այդ մասին դեռևս խոսակցություն չի եղել»,- հայտարարել է Մդինարաձեն: